Համայնքային տնտեսական լուրեր

1 2 3 4 5 Next
Գեղարքունիքի մարզում Բուսաբուծության աջակցության պետական ծրագրի շրջանակներում կատարվել է 2335,05 հեկտար գարնանացան
23 հուլիսի 2025   (0)

Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսություններում 2025 թվականի գարնանը «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում կատարվել է 2335, 05 հեկտար գարնանացան։

Սերբիայի աջակցությամբ Լոռու մարզում կկառուցվի օրվա կարգավորվող նոր ջրամբար՝ խթանելով  մարզի մի շարք համայնքների զարգացումը
10 հուլիսի 2025   (0)

Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզում կկառուցվի օրվա կարգավորվող նոր ջրամբար՝ ծառայելով մարզի մի շարք համայնքների տնտեսության զարգացմանը:

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները
26 մայիսի 2025   (0)

Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել։

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին
12 մայիսի 2025   (0)

Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնՆախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է համայնքներից ստացված 15 ծրագրային հայտ
06 մայիսի 2025   (0)

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարությունն 111,5 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզում անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար
25 ապրիլի 2025   (0)

Անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում և փոփոխություն նախկինում ընդունած որոշումներից մեկում: 

Արազափ-1-ի արդիականացումը առաջին փուլում ոռոգելի կդարձնի 2100 հա այգի. բյուջեն 839 մլն դրամ է
23 ապրիլի 2025   (0)

«Արազափ-1»-ի արդիականացումն առաջին փուլում ոռոգելի կդարձնի Արմաշ, Երասխ և Պարույր Սևակ բնակավայրերի մոտ 2.100 հա այգի: Պետբյուջեից ծրագրին ուղղվել է մոտ 839 մլն դրամ: Երկրորդ և երրորդ փուլերի ավարտին ոռոգելի կդառնա եւս 500 հա չմշակվող հողատարածք:

ՊՎԾ-ն մի քանի մարզերում չեղարկել է համայնքային հողերի աճուրդները վարչապետի հրահանգի համաձայն
04 ապրիլի 2025   (0)

Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով:

Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Հետք
28 մարտի 2025   (0)

Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններն ահազանգում են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված ձկնամթերքը լուրջ խոչընդոտներ է առաջացրել հայ արտադրողների համար․

Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ
27 մարտի 2025   (0)

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։

Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող Բաղեշյան ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ
01 նոյեմբերի 2024   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան. գյուղում իրականացվել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների
24 հոկտեմբերի 2024   (0)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքի Խնածախ ու Վաղատուր գյուղերում օգնել է մելիորացնել 60 հա նախկինում չմշակվող հողատարածք, որը դարձել է վարելահող։

Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ
12 հոկտեմբերի 2024   (0)

Շիրակի մարզում, 2024 թվականի ընթացքում ֆինանսավորվել է 22 ծրագիր՝ ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ։ Այդ գումարի 55,7 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը։ 2024-ին ներկայացված 43 սուբվենցիոն ծրագրերից հաստատվել է 24-ը՝ 6 մլրդ 261 մլն դրամ ընդհանուր արժեքով։

Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ
02 հոկտեմբերի 2024   (0)

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր մեկ ենթածրագրով։

Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում
17 սեպտեմբերի 2024   (0)

Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր, այն է՝ կառուցվում են ոռոգման համակարգեր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՏԿԵՆ-ից:

1 2 3 4 5 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն