Հայաստանում շինարարության ծավալն առաջին կիսամյակում աճել է 18.5 տոկոսով
14 օգոստոսի 2025   (0)

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին իրականացվել է 224 մլրդ 871.5 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 18.5 տոկոսով:

Սննդամթերքի գները հուլիսին աճել են 4.4 տոկոսով. ինչ կանխատեսումներ ունի տնտեսագետը
14 օգոստոսի 2025   (0)

Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը հուլիսին կազմել է 3.4 տոկոս (2025-ի հուլիսը՝ 2024-ի հուլիսի նկատմամբ), սննդամթերքի գներն աճել են 4.4 տոկոսով:

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
14 օգոստոսի 2025   (0)

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ:

Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարի ժամկետով
14 օգոստոսի 2025   (0)

Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։

Չեխական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով
14 օգոստոսի 2025   (0)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը
14 օգոստոսի 2025   (0)

Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը:

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը
14 օգոստոսի 2025   (0)

Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը:

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ
14 օգոստոսի 2025   (0)

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն
14 օգոստոսի 2025   (0)

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը:

Քայլեր են ձեռնարկվել խաղային գործունեության ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ
14 օգոստոսի 2025   (0)

Կառավարության որոշմամբ, սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։

Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էր
13 օգոստոսի 2025   (0)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը:

Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով
13 օգոստոսի 2025   (0)

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որը նպատակ ունի օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել և դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորել տարբեր ընկերությունների հետ։

Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը շուրջ 11 տոկոսով աճել է
12 օգոստոսի 2025   (0)

Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
12 օգոստոսի 2025   (0)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովը քննարկել է համայնքներից ստացված 28 ծրագրային հայտ
12 օգոստոսի 2025   (0)

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը
12 օգոստոսի 2025   (0)

Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի երկիր ներմուծվող ոսկու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։

Արմստատն արձագանքել է առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների առնչությամբ Բագրատյանի քննադատություններին
12 օգոստոսի 2025   (0)

Վիճակագրական պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել օգոստոսի 7-ին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում 2025թ. առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշների առնչությամբ Արմստատի հասցեին հնչած քննադատությանն ու ցուցանիշները կասկածի տակ դնելուն:

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
This is a website recovered by the free version of the Wayback Downloader.