Կառավարության նիստ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 14 Next
Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
07 դեկտեմբերի 2023   (0)

Կառավարության որոշմամբ թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նոր Նորք, Ար. Միկոյան փողոց 16/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը՝ օտարել դասական աճուրդով:

Կստեղծվեն բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար
07 դեկտեմբերի 2023   (0)

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման ժամկետները և պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Կբարձրացվի պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերի մրցութային գործընթացների արդյունավետությունը
07 դեկտեմբերի 2023   (0)

Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել պետություն-մասնավոր գործընկերությամբ (ՊՄԳ) ներդրումային ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացակարգում՝ վերջինս արդիականացնելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Սերբական ծագման պանիրները, թմրօղիները եւ ծխախոտը Հայաստան կներմուծվեն զրո տոկոս մաքսատուրքով. Բայց պետք է լիցենզիա
07 դեկտեմբերի 2023   (0)

2024-ի ընթացքում սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Սերբիայից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկա¬յության դեպքում

Միջազգային համագործակցություն
30 նոյեմբերի 2023   (0)

Գործադիրը հավանություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Օրենսդրական նախաձեռնություններ. կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին
30 նոյեմբերի 2023   (0)

Օրինագծով ՀՀ 2024 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 2,815.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 3,298.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 482.9 մլրդ դրամ:

Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացի ապահովումը
30 նոյեմբերի 2023   (0)

Գործադիրն ընդունել է որոշում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. ծրագրերի շրջանակում պետական աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

Կհստակեցվի և կպարզեցվի պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման գործընթացը
30 նոյեմբերի 2023   (0)

Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, պետական գույքի գրավադրման պայմաններն ու կարգը:

Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում
30 նոյեմբերի 2023   (0)

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 5 մլրդ 712 մլն դրամ
30 նոյեմբերի 2023   (0)

Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են:

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված ավտոմեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար մաքսազերծման գումարի մասով աջակցություն կտրամադրվի
30 նոյեմբերի 2023   (0)

Կառավարությունը սահմանել է ժամանակավորապես ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոցը:

Կառավարությունն ավելի քան 87 մլն դրամ է հատկացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
24 նոյեմբերի 2023   (0)

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազ դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին:

Միջազգային համագործակցություն
23 նոյեմբերի 2023   (0)

Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում.

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը
23 նոյեմբերի 2023   (0)

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներում կատարել վերաբաշխում:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
23 նոյեմբերի 2023   (0)

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվեն «Էյ Էմ գրուպ» և «Սեմիցվետ» ընկերությունները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 14 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն