«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը։




Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անց էր կացվում «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո:


Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը , որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:


Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։


ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում կազմակերպվել էր «Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...» խորագրով ցուցահանդես-վաճառքը:


Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. դեկտեմբերի 4-7-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք՝ Կահիրեում կայանալիք «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:


ՀՀ կառավարությունը հինգ տարով հաստատել է տեքստիլի ոլորտի առաջխաղացման ծրագիրը, որի կարևոր կետերից մեկը Հայաստանում և երկրից դուրս հատուկ հարթակների ստեղծումն է, որտեղ կներկայացվեն հայ արտադրողները: Նման նպատակի է ծառայելու «Նորաձևության շաբաթ»-ը:


Հունիսի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:


Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից Շանհայում կազմակերպվելու է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսը:


Հունիսի 2-4-ը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում էքսպոյի ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի լիզինգի աջակցության իր գործիքակազմը։


Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի 80 ընկերություններ են ներկայացված մայիսի 19-ին Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում բացված Food & Drinks 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։


Հունիսի 2-ից 4-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է խոշոր ցուցահանդես՝ «Լիզինգ ԷՔՍՊՈ 2023»։ Աշխատանքային ժամերն են՝ 11:00-20:00:


Միջոցառման շրջանակներում ՀՀ գերատեսչությունները, ձեռնարկությունները, ոլորտային և առևտրային կազմակերպությունները կարող են մասնակցել պետական, առևտրային ցուցահանդեսներին, Հունցյաոյի ֆորումին և առևտրատնտեսական այլ միջոցառումներին: