«Արազափ-1»-ի արդիականացումն առաջին փուլում ոռոգելի կդարձնի Արմաշ, Երասխ և Պարույր Սևակ բնակավայրերի մոտ 2.100 հա այգի: Պետբյուջեից ծրագրին ուղղվել է մոտ 839 մլն դրամ: Երկրորդ և երրորդ փուլերի ավարտին ոռոգելի կդառնա եւս 500 հա չմշակվող հողատարածք:
.jpg)



Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով:


Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններն ահազանգում են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված ձկնամթերքը լուրջ խոչընդոտներ է առաջացրել հայ արտադրողների համար․

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան. գյուղում իրականացվել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:
.jpg)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքի Խնածախ ու Վաղատուր գյուղերում օգնել է մելիորացնել 60 հա նախկինում չմշակվող հողատարածք, որը դարձել է վարելահող։

Շիրակի մարզում, 2024 թվականի ընթացքում ֆինանսավորվել է 22 ծրագիր՝ ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ։ Այդ գումարի 55,7 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը։ 2024-ին ներկայացված 43 սուբվենցիոն ծրագրերից հաստատվել է 24-ը՝ 6 մլրդ 261 մլն դրամ ընդհանուր արժեքով։

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր մեկ ենթածրագրով։


Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր, այն է՝ կառուցվում են ոռոգման համակարգեր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՏԿԵՆ-ից:


New City Projects ընկերության կողմից ժամանակակից ոճային լուծումներով վերակառուցման արդյունքում Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորի գլխավոր՝ Ծաղկունյաց հրապարակը շուտով զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին կներկայանա որպես ժամանցային գրավիչ վայր։

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։
.jpg)

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում։


Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում:


Գեղարքունիքի մարզում արդեն ամփոփվել են 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար հացահատիկի բերքահավաքի նախնական արդյունքները։