Տնտեսական նորություններ այլ երկրներից

1 2 3 4 5 6 7 Next
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters
05 փետրվարի 2024   (0)

Եվրահանձնաժողովը ներմուծման նոր արգելքներ չի մտցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրները։

Սենատում սահմանային անվտանգության ֆինանսավորման, Ուկրաինային ու Իսրայելին աջակցության մասին օրինագիծ  է ներկայացվել
05 փետրվարի 2024   (0)

Ամերիկացի սենատորները ներկայացրել են 118 միլիարդ դոլար արժողությամբ երկկուսակցական օրինագիծ, որը նախատեսում է ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորում, ռազմական օգնություն Ուկրաինային, Իսրայելին և ԱՄՆ այլ դաշնակիցներին, հայտնում է Associated Press-ը։

Ռուսաստանում գել է ստեղծվել, որը երկարացնում է մրգերի պահպանման ժամկետը
08 հունվարի 2024   (0)

Նովոսիբիրսկի պետական ​​տեխնիկական համալսարանի աշխատակիցները բիոպոլիմերներից գել են մշակել, որը երկարացնում է մրգերի պահպանման ժամկետը սենյակային ջերմաստիճանում։

Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում
08 հունվարի 2024   (0)

Սաուդյան Saudi Aramco պետական ​​ընկերությունը բոլոր տարածաշրջաններում նվազեցրել է իր հիմնական Arab Light նավթային ապրանքանիշի փետրվարյան մատակարարումների գները՝ պահանջարկի նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։

2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ<br />
20 դեկտեմբերի 2023   (0)

Տնտեսագետը նշել է, որ այս փուչիկը իրականում սկսել է ուռչել 2021 թվականի վերջին՝ COVID-ի համաճարակի բռնկումից հետո, ընդ որում՝ առաջին նշանները ցույց են տվել 2022 թվականին, երբ Nasdaq բորսայի ինդեքսները նվազել են 8%-ով։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Թուրքիայի, Սերբիայի և Ուզբեկստանի ընկերությունների դեմ
06 դեկտեմբերի 2023   (0)

Մեծ Բրիտանիան հայտարարել է 46 նոր պատժամիջոցների մասին տարբեր երկրներից անհատների և խմբերի դեմ, որոնք «ներգրավված են եղել ռուսական ռազմական մատակարարման շղթաներում և աջակցել են նրա ներխուժմանը Ուկրաինա», հայտնում է Reuters-ը։

Շվեյցարիան սառեցրել է 8,8 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան ակտիվները
01 դեկտեմբերի 2023   (0)

Շվեյցարիան սառեցրել է 8,8 միլիարդ դոլար գումարի ռուսաստանյան ակտիվները, հայտարարել է երկրի կառավարությունը։

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը
20 նոյեմբերի 2023   (0)

Ջավանբահթը, որը գլխավորում էր Իրանի պատվիրակությունը իրանա-թուրքական համագործակցության կոմիտեի երկրորդ նիստում, ասել է, որ Անկարան հավաստիացրել է Իրանին, որ ամբարտակի կառուցումը Արաքս գետի վրա որեւէ սահմանափակում չի ստեղծի Իրանի ջրային ռեսուրսների համար։

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 70%-ով
13 նոյեմբերի 2023   (0)

Ուկրաինայում կոմունալ ծառայությունների սակագները տարվա ընթացքում զգալիորեն աճել են, ընդ որում ամենաշատը թանկացել է էլեկտրաէներգիան՝ գրեթե 70%-ով։ Այս մասին են վկայում պետական ​​վիճակագրական ծառայության տվյալները։

Citigroup-ը կվճարի 25,9 մլն դոլար ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար
09 նոյեմբերի 2023   (0)

Ամերիկյան Citigroup բանկը ստիպված կլինի վճարել 25,9 մլն դոլար տուգանք եւ փոխհատուցում ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար վարկային քարտեր տրամադրելու ժամանակ։

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու խստացնելու
09 նոյեմբերի 2023   (0)

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որում ընդունում է, որ եվրոպական ընկերությունները լայնորեն շրջանցում են Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցները։

Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 5%-ը
30 հոկտեմբերի 2023   (0)

Համաշխարհային տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է կորցնել համախառն ներքին արդյունքի մինչև 5%-ը՝ առևտրի մասնատման և պետությունների բլոկների բաժանման պատճառով։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ձգտում է առողջ տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ
11 հոկտեմբերի 2023   (0)

Միացյալ Նահանգները ձգտում է առողջ տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Մարաքեշում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ-ն Չինաստանին ծանուցում է արտահանման վերահսկողության մոտալուտ խստացման մասին. Reuters
03 հոկտեմբերի 2023   (0)

Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել է արհեստական ​​ինտելեկտի համակարգերի չիպերի, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների արտադրության գործիքների՝ Չինաստան արտահանման հսկողության նոր խստացման պլանների մասին, հաղորդում է Reuters-ը:

2024-ից Ամստերդամը ԵՄ-ում ամենաբարձր տուրիստական ​​հարկը կսահմանի
28 սեպտեմբերի 2023   (0)

Ըստ Dutch News-ի՝ Ամստերդամը նախատեսում է բարձրացնել գիշերակացի հարկը մինչև հյուրանոցի համարի արժեքի 12.5%-ը, բացի այդ, զբոսաշրջային նավի ուղևորները 8 եվրոյի փոխարեն կվճարեն 11 եվրո մեկ անձի համար:

1 2 3 4 5 6 7 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն