Հայտարարություններ

1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Թբիլիսիում կազմակերվեց Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդես
06 հունիսի 2022   (0)

Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում հունիսի 5-ին բացվեց հին ավտոմեքենաների միացյալ ցուցահանդես, որտեղ իրենց անդամների յուրահատուկ նմուշներն էին ներկայացրել Հայաստանի և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաները։

Ցուցահանդես և ավտոարշավ՝ ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի
04 հունիսի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, հունիսի 4-ին կազմակերպել էին հին մեքենաների ցուցահանդես, որին հաջորդեց ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։

«Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության  հայելին են». Սուրեն Նազինյան
04 մայիսի 2022   (0)

Երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի ցուցահանդեսային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի «Լոգոս էքսպո կենտրոնը», որի գործունեության շնորհիվ է, որ հանրապետությունում հիմք դրվեց առևտրաարդյունաբերական ամենատարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ այն բարձրացնելով միջազգային մակարդակի։

Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ
13 ապրիլի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնը համագործակցության պայմանգիր են ստորագրել, որի առանցքային ուղղություններից մեկն է լինելու աջակցությունը Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը
24 մարտի 2022   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

Հայաստանն իր զբոսաշրջային ներուժը կներկայացնի MITT Moscow ամենամյա միջազգային ցուցահանդեսում
15 մարտի 2022   (0)

MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում, որը կկայանա մարտի 15-ից 17-ը, Հայաստանը կրկին կններկայացնի իր զբոսաշրջային ներուժը մեկ միասնական տաղավարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի էջը։

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդես
15 մարտի 2022   (0)

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:

Հուլիսի 6-13-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ամենամյա տնտեսական և առևտրային ֆորումը կանցկացվի Գաբոնում և Ռուանդայում
14 մարտի 2022   (0)

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13–ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում:

Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով
14 մարտի 2022   (0)

Մարտի 16-ին Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով:

Նախարարությունը մեկնարկել է «VivaTech-2022» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը
21 փետրվարի 2022   (0)

2022թ․ հունիսի 15-ից 18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:  Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։ 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Մոսկվայի «ՊրոդԷքսպո 2022» ցուցահանդեսին ներկայացրել է հայկական գինիները
16 փետրվարի 2022   (0)

Փետրվարի 7-11 Մոսկվայում անց է կացվել «ՊրոդԷքսպո 2022» 29–րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ազգային միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինիները։

Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում
07 փետրվարի 2022   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ՝  մաքսային նոր բարեփոխումներին
03 փետրվարի 2022   (0)

Մաքսային ծառայության անցյալն ու ներկան մեկ վայրում․ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։

Հայկական ապրանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» միջազգային ցուցահանդեսին
31 հունվարի 2022   (0)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում:

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր
31 հունվարի 2022   (0)

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։

1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն